Պեկինի միջազգային օդանավակայանի ուղեւորուհին որոշել Է ինքնաթիռ նստելուց առաջ խմել 120 ֆունտ (164 եվրո) արժողությամբ մեկ շիշ կոնյակը, քանի որ անվտանգության ծառայությունն արգելել Է ոգելից խմիչքն ինքնաթիռ տանել:

 

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին, Չժաո ազգանվամբ կինը Rռmy Martin XO Excellence-ի շիշն ԱՄՆ-ի օդանավակայանում գնել Է իր ուղեւորության հենց ամենասկզբում: Ալկոհոլը հաջորդ չվերթ վերցնել նրան թույլ չեն տվել, նա հրաժարվել Է դեն նետել ձեռք բերած կոնյակը եւ ամբողջությամբ խմել Է շշի պարունակությունը:

 

 

Կինն արագորեն հարբել Է, կորցրել կապակցված խոսելու ընդունակությունը եւ ընկել Է հատակին: Նա ոտքի Է կանգնել միայն անվտանգության աշխատակիցների օգնությամբ, որոնք նրան նստեցրել են սայլակ-բազկաթոռին եւ տարել հանգստի սենյակ: Իր չվերթով մեկնել նրան այդպես Էլ չի հաջողվել:

 

 

Մի քանի ժամ անց հարազատները տարել են նրան: Նշվում Է, որ ուղեւորուհին սթափ վիճակի Է եկել սոսկ երեկոյան դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: