Քաղաքացիները սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին կհավաքվեն Կենտրոն և Նորք Մարաշ իրավասությունների դատարանի առաջ՝ սատարելու Հայկ Կյուրեղյանին, ով մեղադրվում է Շանթ Հարությունյանի դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ: Պետական մեղադրողը պահանջել է Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման, որի հետ քաղաքացիները անհամաձայն են.

 

«14 տարի։ Պատկերացրեք, ինչպիսի երկար տարիներ են այն մարդու համար, որը դուրս է եկել և անձնազոհաբար պայքարել է հանուն արդարության վերականգման։ Թողնենք մի կողմ Հայկ Կյուրեղյանի պայքարի մոտեցումները։ Մենք յուրաքանչյուրս ունենք պայքարի մեր պատկերացումները և դրանք հնարավոր է համընկնի կամ հակասի։ Բայց ի՞նչ է նշանակում երկրի քաղաքացուն, քաղաքական գործունեություն ծավալելու համար դատապարտել 14 տարվա ազատազրկման։

 

Նշանակում է հաշվեհարդար։

 

Հայկ Կյուրեղյանին դատում են այն բանի համար, որ նա օդամղիչ ատրճանակով կրակոցներ է կատարել, չվնասելով ոչ մեկին։ Սա պարզապես ծաղրանք է մեր բոլորիս նկատմամբ։

 

Սրիկաները որքան ուզում են սպանում են, թալանում են, ծեծում են, բռնաբարում և նվաստացնում են, բայց մնում են անպատիժ։ Իսկ քաղաքական ակցիա իրագործած քաղաքացուն սպառնում է 14 տարի ազատազրկում։ Նրանք ամենինչ անում են և մնում անպատիժ, քանի որ հազարավորներով իրար կողք-կողքի են, հեևաբար նաև ուժեղ։

 

Բայց եկեք չմոռանանք, որ մենք ավելի շատ ենք , ավելի ուժեղ։ Մեր միասնությունը կարող է հաղթել նրանց ոհմակին։ Պայքարող քաղաքացուն պետք չէ թողնել մենակ սրիկաների բանակի առաջ։

 

Սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին բոլորս հավաքվում ենք Կենտրոն և Նորք Մարաշ իրավասությունների դատարանի առաջ (Ռոսսիայի հարևանությամբ):

 

Այդ օրը դատավորը պետք է հայտնի սրիկա իշխանությունների կամակատար դատարանի վճիռը։
Հայկ ջան, կողքիդ ենք!!!!!»-այս մասին գրված է ի պաշտպանություն Հայկ Կյուրեղանի ստեղծված ֆեյսբուքյան խմբում: