Իսպանիայի Խաեն նահանգում հինգաստղանի ֆերմա Է հայտնվել խոզերի համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Russia Today-ին, կենդանիների համար նախատեսված շինություններում տեղադրվել են օդափոխման եւ ջեռուցման համակարգեր:

 

 

Որպեսզի կենդանիները սթրեսի չենթարկվեն, նրանց համար հնչում Է դասական երաժշտություն, խոզերին նաեւ տրամադրել են հատուկ խաղալիքներ: Ֆերմայի սեփականատեր Ֆրանցիսկո Մոմբլանը պատմել Է, որ նման պայմանները խոզերին զերծ են պահում լարվածությունից, ինչը հնարավորություն Է տալիս ավելի լավ որակի միս արտադրել:

 

 

Ընդամենը ֆերմայում ապրում Է շուրջ 4 հազար խոզ: