Ադրբեջանում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդների գրանցման ժամկետն ավարտվում է օգոստոսի 27-ին, ժամը 17: 00-ին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը հայտնում է, որ ժամկետի ավարտվելուն մի քանի ժամ մնացած' բուհեր ընդունված 1171 դիմորդներ դեռեւս գրանցում չեն անցել:

 

Թերթը գրում է, թե խմբագրություն դիմած բազմաթիվ դիմորդներ որպես դրա պատճառ նշում են, որ գրանցում չեն անցնում ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով: