Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը եղել է «Ֆուտբոլի ժամ» հաղորդման hյուրը, որտեղ խոսել է «Եվրո 2016թ»-ի ընտրական փուլի առաջիկա երկու խաղերի` Սերբիայի և Դանիայի հետ կայանալիք դիմակայությունների մասին:

«Առաջիկա երկու խաղերում ազգային ընտրանու առջև դրված նպատակը միայն մեկն է` վերգտնել մեր լավ խաղը: Խաղում ենք նաև մարզասերների համար: Ցանկանում ենք այնպես խաղալ, որ մարզասերները բավարարվեն Հայաստանի ազգային հավաքականի խաղով: Միգուցե կարող է նաև պարտվենք, սա ֆուտբոլ է, լինում է նաև այնպես որ, թիմը լավ է խաղում, բայց պարտվում է, սակայն այնպես պետք է խաղանք, որ բոլորը գոհ մնան ազգային հավաքականից: Ակնհայտ է որ գեղեցիկ, լավ ֆուտբոլ խաղալու և միավորներ ձեռք բերելու նպատակ կա»,- ասել է Հովսեփյանը:

Խոսելով ազգային ընտրանուց արդեն բացակայող Ռոման Բերեզովսկիի մասին Հովսեփյանը նշել է, որ նա բարձրակարգ դարպասապահ է և իհարկե խնդիրներ կա, սակայն անփոխարինելի ֆուտբոլիստներ չկան:

«Շատ կցանկանայի, որ խաղից հետո համաձայնվեք` կան դարպասապահներ, ովքեր կարող են Բերեզովսկուն փոխարինել: Կցանկանայի նաև Արթուր Սարկիսովին հրավիրել, սակայն նա վնասվածք ուներ, չի կարող»:

«Ազգային հավաքականը այն թիմն է, ուր պետք է հրավիրվեն այն ֆուտբոլիստները, ովքեր  տվյալ պահին լավ են պատրաստ: Անուններն այստեղ կապ չունեն, կապ չունի թե որքան լավ ակումբում ես խաղում: Ազգային հավաքական պետք է գա այն ֆուտբոլիստը, ով հիմա պատրաստ է օգնելու թիմին»,- հավելել է Հովսեփյանը:

Մանրամասն` ստորև ներկայացված տեսանյութում: