Դայվինգի սիրահարները շուտով կկարողանան փորձարկել թեթև և հարմարավետ սաղավարտ` սուզվելու համար, որը փոխարինելու է ծանրաշարժ սարքավորումները: Դիզայներ Թոմաս Ուինշիմը ներկայացրել է նորարարություն, հաղորդվում է Ruyachts.com պորտալում:
Դայվինգի համար նախատեսված նոր սաղավարտը, որը ստացել է ORB Scuba Diving Helmet անվանումը, մշակվել է «rebreathing»` «կրկնակի շնչառություն» տեխնոլոգիայի հիման վրա:
Սաղավարտին անմրացվում է Bluetooth սարքը, որը թույլ է տալիս սուզորդներին շփվել ստորջրյա տարածքում:
Այն դեռևս մշակման փուլում է: