Իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում բավական ժամանակ կայուն է եղել: Այդ մասին ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը' մեկնաբանելով շփման գծում լարվածությունը:

 

Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին բազմիցս կոչ են արել թուլացնել լարվածությունն ու լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը:

 

«Մենք առաջարկում ենք վստահության ամրապնդման, հրադադարի ռեժիմի պահպանման և բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- ասել է նա: