Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Այգեպարի բնակիչներից մեկը հաստատեց, որ իրենց գյուղը ենթարկվում է անասելի գնդակոծության: Որոշ տեղեկություններով մեկ անձ է վիրավորվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Չափազանց դժվար է տեղեկատվություն ճշտել, որովհետև գյուղապետերին հրահանգված է լրատվամիջոցներին տեղեկատվություն չտալ:
Սևքար գյուղում այս պահի դրությամբ հնչել է երկու պայթյուն: Նախնական տեղեկատվությամբ տուժածներ չկան:
Ըստ նախնական տեղեկությունների, գնդակոծության են ենթարկվում նաև Տավուշի մարզի Այգեպար, Չինարի, Մովսես գյուղերը: Այգեպարի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ գյուղացիներից շատերը պատսպարվել են նկուղներում: