Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մի քանի օր է լարված է: Հակառակորդն այս օրերին մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:
Արդյունքում հայկական կողմից վիրավորվել է 5 խաղաղ բնակիչ, մեկ զինվորական:
Ունեցել ենք նաև մեկ զոհ` պայմանագրային զինծառայող Հայկ Դևոյան:
Համացանցում այսօր տարածվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները խուճապահար փախչում են հայկական կողմի պատասխան պատժիչ գործողություններից.