Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է իր երկրի առաջին ներկայացուցիչը, ով կարիերայի ընթացքում գոլ է խփել CONMEBOL-ը (ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիա) ներկայացնող 9 տարբեր հավաքականների դարպասը:
Մեսսիի վերջին «զոհը» դարձավ Բոլիվիայի հավաքականը, որի դեմ խաղում 28-ամյա ֆուտբոլիստը դաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին և դուբլ ձևակերպեց:
Նշենք, որ ընկերական խաղում արգետինացիները Բոլիվիայի դարպասը ուղարկեցին 7 անպատասխան գնդակ:
Մեսսին Արգենտինայի ընտրանու կազմում հանդես է գալիս 2005թ-ից և 104 խաղում դարձել է 48 գոլի հեղինակ: