«Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, չնայած վնասվածքին, հրավիրվել է ազգային հավաքական: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սարկիսովը հայրենիք է ուղևորվել՝ Հայաստանի հավաքականին Դանիայի դեմ խաղում օգնելու համար: Հանդիպումը կայանալու է վաղը՝ սեպտեմբերի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Հիշեցնենք, որ մեր ընտրանու և «Վոլգայի» հարձակվողն աջ ձեռքի վնասվածքի պատճառով վիրահատության է ենթարկվել և առաջիկայում չի կարողանա օգնել իր թիմին: