wrestling.am  Այսօր Լաս Վեգասում կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Առաջինը մրցասպարեզ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանից պայքարի մեջ կմտնեն Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Միհրան Հարությունյանը որակաորման փուլում մրցելու է հոնդուրասցի Ջեֆրին Բենիտոյի հետ, իսկ հաջողության դեպքում 1/16-րդ փուլում նա կհանդիպի հույն Վլադիմիրոս և հնդիկ Դիպակ Դիպակ զույգի հաղթողի հետ: Այս քաշային կարգում ընդգրկված Շվեդիան ներկայացնող Ֆրունզե Հարությունյանը որակաորման փուլում հանդիպելու է Սեմյոնովի հետ: Հայազգի երկու ըմբիշները երկու մրցափուլ հաջողությամբ հաղթահարելու դեպքում 1/8 փուլում կհանդիպեն միմյանց, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան

75 կգ քաշային, աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը  որակաորման փուլում հանդիպելու է իր ամենաանհարմար մրցակցի՝ ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ: Արգելքը հաղթահարելու դեպքում 1/16-րդ փուլում կհանդիպի Չեխիայի ու Տաջիկստանի ըմբիշների հաղթողի հետ:

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/16-րդ փուլում հանդիպելու է ճապոնացի Յասուիրո Յանուիրայի հետ, իսկ հաղթանակի դեպքում նրա հաջոդ մրցակիցը կարող են լինել Նորվեգիայի կամ Տաջիկստանի ներկայացուցիչները: