ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գնահատմամբ' ԼՂ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, Վրաստանում ԵՄ-ին նվիրված միջոցառման ժամանակ Ֆյուլեն ասել է, որ որքան էլ միջնորդ երկրներն ակտիվ աշխատեն, մ իեւնույն է հարցի կարգավորման հիմանական պատասխանատվությունը երկու երկրների քաղաքական գործիչներին ուսերին է:

 

«Ես հույս ունեմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ կողմերն ունեն կամք, պատրաստակամություն եւ լուծում գտնելու հնարավորություն: Կարծում եմ, դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել: Բայց, իհարկե, խոսելը շատ ավելի հեշտ է: Եթե երկու երկրների քաղաքական գործիչներն ընտրեն առճակատման լեզուն, ապա հարցը տարիներ շարունակ լուծում չի ստանա: Ես միշտ ասել եմ, որ հակամարտության կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվ աշխատանք տանեն»,- նշել է Ֆյուլեն: