Չինաստանում աշակերտուհին առնետի թույնով թունավորել է 20 դասընկերների, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

 

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Գանսու նահանգում սեպտեմբերի 1-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Տեղական դպրոցի աշակերտները բողոքել են թունավորման նախանշաններից, իսկ ավելի ուշ նրանց դասընկերուհին խոստովանել է, որ խմելու ջրի մեջ առնետի թույն է ավելացրել: 14 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից չորսը եղել են ծանր վիճակում: Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Աշակերտուհին ձերբակալված է: Ոստիկանությունը տվյալ փաստով ստուգում է անցկացնում` պարզելու համար միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները