Ամերիկյան Արիզոնա նահանգում գտնվող քիմիական պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որի արդյունքում մի քանի պայթյուն է որոտացել, հայտնում է CBS News-ը:

 

Ինչպես հայտնի է դարձել, միջադեպը տեղի է ունեցել Ֆինիքս քաղաքում: Հրդեհի պատճառով տարհանվել է շուրջ 100 աշխատակից: 

 

Տեղացիներից մեկը նկարահանել է տեղի ունեցածը:

Հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 50 հրշեջ: Մեկ ժամ անց փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը: