Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձև է ընդունել, համաձայն որի դեկտեմբերի 9-ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի ոգեկոչման միջազգային օր է հռչակվել: Այս մասին հայտնում է globalr2p.org-ը:
Պատասխանատվության համաշխարհային կենտրոնը ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ավելի քան 80 անդամ պետություններին, որոնք նպաստել են այս բանաձևի ընդունմանը: Դեկտեմբերի 9-ին Գլոբալ կենտրոնը կմիանա միջազգային հանրությանը՝ ոգեկոչելու և հարգելու այդ սարսափելի հանցագործության զոհերի հիշատակը:
2014-15 թվականների ընթացքում միջազգային հանրությունը հիշատակել է անցած դարի ամենասարսափելի հանցագործությունների հիշատակների ամենանշանակալի տարելիցները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը և Օսվենցիումի ազատագրման 70-ամյակը:
Հիշատակի արարողություններն անդամ պետություններին հնարավորություն կտան դիմելու պաշտպանելու պատասխանատվությանը, ներառյալ հետագա Ցեղասպանությունների կանխման և Ցեղասպանության բոլոր զոհերին արդար հատուցում տալ: Այսպիսով՝ մեկնարկի օրվան պատրաստվելով, մենք կոչ ենք անում բոլոր անդամ երկրներին ստորագրել և վավերացնել Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիան: