Մեքքայի խոշորագույն մզկիթի' Ալ-Հարամի վրա շինարարական կռունկի ընկելու պատճառով զոհվել է 107 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

 

Աշխարհի տարբեր ծայրերից մուսուլման հավատացյալների ուխտատեղի համարվող Ալ-Հարամ մզկիթում դժբախտ պատահարի պատճառը եղել են ուժեղ քամին և անձրևը, որոնք կռունկը շուրռ են տվել անմիջապես հավատացյալների վրա: Ուրբաթօրյա աղոթքի պատճառով հավատացյալները դժբախտ պատահարի պահին հատկապես մեծաքանակ են եղել մզկիթում:

 

Կատարվածի հետևանքով տուժածների թիվը 238-ն է, ովքեր հոսպիտալացվել են: Մեքքայի հիվանդանոցները և բոլոր քաղաքային ծառայություններն աշխատում են արտակարգռեժիմով: Վերջին տվյալներով' Մալազիայի 6 քաղաքացի անհայտ կորած է:Զոհերի ազգային պտկանելությունը ճշտելու նպատակով շարունակվում են աշխատանքները: