Ալֆորվիլում սեպտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ տեղի կունենա հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կիսանդրու բացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Նուվել դը Արմենին», կիսանդրու բացումը կկայանա քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում: Բացմանը կմասնակցի քաղաքպետ Լուկա Կարվոունասը: