Ավստրալիայի նոր վարչապետ Մալքոլմ Թերնբուլի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ մայրաքաղաք Կանբերայում: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:

 

Երկուշաբթի գործող վարչապետ Թոնի Էբոտը պարտվել էր կապի հարցերով նախկին նախարար Մալքոլմ Թերնբուլին իշխող Լիբերալ կուսակցության անդամների շրջանում քվեարկության արդյունքներով։ Էբոտի օգտին էին քվեարկել կուսակցության 44 անդամներ, իսկ Թերնբուլի օգտին՝ 54: Խորհրդարանականները կողմ էին եղել, որ փոխվարչապետի պաշտոնում մնա Ջուլի Բիշոփը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավստրալական կառավարության նախարարները խնդրել են Էբոտին լքել պաշտոնը։ Նման կոչ էին արել մասնավորապես երկրի տնտեսական վիճակից դժգոհ արտգործնախարար Ջուլի Բիշոփն ու Թերնբուլը, ով հրաժարվել էր նախարարի պորտֆելից ու քվեարկության կոչ արել: