Մեր ըմբիշները նվիրված, ձգտումով, եռանդով մարզվում էին և հավատում էին հաջողությանը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնությանը:

«Ընդանուր առմամբ գոհ եմ մեր թիմի մասնակցությունից, բացի Էդուարդ Խաչատրյանինց, մնացյալը իրենց գոտեմարտերը որակյալ են անցկացրել: Բորանյանը լուրջ վնասվածք ստացավ, ինչը խանգարեց լավ մասնակցելու համար:

Մեդալների և վարկանիշների քանակով սպասելիքները մեծ էր: Բոլորս գիտենք, որ անցյալ տարի ունեցել ենք աշխարի երկու չեմպիոն՝ Ալեքսանյանը և Ջուլֆալակյանը: Ջուլֆալակյանից սպասելիքները մեծ էին, նա պատրաստ էր և պարտավոր էր: Ինչո՞ւ Ջուլֆալակյանը առանց վարկանիշի և մեդալի վերադարձավ: Ցավոք, ի տարբերություն մյուս մարզաձևերի, ըմբշամարտում վիճակահանությունը շատ անուրոշ վիճակում է գտնվում, և բողոքում են շատերը: Բոլորս գիտենք, որ բոլոր քաշային կարգերում կան լավ ըմբիշներ, ի տարբերություն ձյուդոյի, մեծ թենիսի, որտեղ լավագույնները հանդիպում են եզրափակչում կամ կիսաեզրափակչում, մեր դեպքում, եթե առաջին տուրում հանդիպում են ուժեղագույն մարզիկները, բնական է՝ մեկը դուրս կմնա: Ամեն դեպքում մենք պատրաստ էինք անցնել այդ բարդ ճանապարհը, բայց կար սայթաքումները: Ջուլֆալակյան-Վլասով մենամարտում, ցավոք, դեռ չի ստացվում հաղթել, սակայն Վլասովի առաջին հնարքի դեպքում 25 վայրկյանից ավելի մրցավարը թույլ չի տալիս չորեքթաթ դիրքում թողնել, իսկ Արսենին թողեցին մոտ 35 վայրկյան, մինչև Վլասովը հնարքը կատարի: Մրցակցին 4 միավոր տվեցին, որը պետք է գնահատվեր 2 միավոր: Բողոքարկումից հետո նրան մեկ միավոր էլ տվեցին, և այդքան միավոր բերելը շատ բարդ էր, հաջորդ օրը մրցավարներին որակազրկեցին, սակայն դա չի փոխում մրցումների արդյունքը: Դրանից հետո Ջուլֆալակյանը երկու ծանր գոտեմարտ ունեցավ: Մի խոսքով՝ ինչ եղավ, արդեն անցյալ է, պետք է աշխատենք, որ նման կարգի մարզիկը վարկանիշ ձեռք բերի և օլիմպիական ուղեգիր նվաճի: Մենք, եթե պետք է վերադառնայինք երեք մեդալով, վերադարձանք, ցավոք, մեկ մեդալով»:

Անդրադառնալով Միհրան Հարությունյանին՝ մարզիչը հավելեց.

«Միհրան Հարությունյանի պարագայում կորեացի ըմբիշի հետ մարտում կորեացուն 4 միավորը նվիրեցին և մեզ մեդալից զրկեցին, մնաց երրորդ տեղի համար պայքարելը, որի համար մեր ըմբիշը ռուսաստանցի մարզիկի հետ էր մրցում, սակայն մրցավարները նորից խախտեցին կանոնակարգը՝ 5.40 վայրկյանին մեր մարզիկին նկատողություն տալով: Ամեն դեպքում ամենակարևորը ունենք լավ հավաքական: Մեր ըմբիշները նվիրված, ձգտումով, եռանդով մարզվում էին և հավատում էին հաջողությանը: Լինենք լավատես և հավատաանք մեր ըմբիշներին»,- նշեց մարզիչը: