Իսլամիստ գրոհայիններն իրենց իսկ կողմից զավթած «Աբու-Դուհուր» ռազմական օդանավակայանում մահապատժի են ենթարկել սիրիական բանակի 71 զինվորի: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Հաղորդվում է, որ սպանությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
«Աբու-Դուհուր» ռազմական օդանավակայանը սիրիական բանակի վերահսկողության տակ եղել է ավելի քան երկու տարի: Սեպտեմբերի 9-ին, կատաղի բախումներից հետո Սիրիայի օդուժն այն հանձնել է հակառակորդին: