«Սպարտակը» կայուն խաղ չունի: Այս մասին նշել է մոսկովյան ակումբի նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Շավլոն՝ խոսելով Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում մայրաքաղաքային թիմի՝ «Կուբանից» կրած պարտության մասին:

«Ցավոք, մոսկովյան թիմը չկարողացավ այսօր հաստատվել առաջին եռյակում, քանի որ «Կուբանի» դեմ խաղը հերթական անգամ ցույց տվեց, որ «Սպարտակը» նախկինի պես կայուն խաղ չունի: Զե Լուիշը դինամիկ կենտրոնական հարձակվող է, կարող է գլխով հարվածներ կատարել, սակայն նա դեռ չի ինտեգրվել թիմին: Իսկ ո՞վ փոխարինի նրան, եթե չկա Մովսիսյանը, ոչ ոք: Հարձակվողներ չկան, և դա մեծ խնդիր է «Սպարտակի» համար, քանի որ ընթացիկ առաջնությունում գոլեր խփում է կա՛մ Պրոմեսը, կա՛մ Մովսիսյանը, ինչը վկայում է այն մասին, որ մյուս խաղացողները լավ մարզավիճակում չեն»,- Շավլոյի խոսքը մեջբերում է championat.com-ը: