11 մետրանոցից վրիպելը Մեսսիին դարձրեց ավելին, քան սովորական մարդը: Այս մասին ասել է կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն՝ անդրադառնալով Պրիմերայի 6-րդ տուրում «Լևանտեի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակին և ընդգծել է, որ անկախ չիրացրած 11 մետրանոցից՝ Մեսսին ունիկալ ֆուտբոլիստ է:

«11 մետրանոցից վրիպելը Մեսսին դարձրեց ավելին, քան սովորական մարդը: Միևնույնն է նա դուբլ ձևակերպեց և գոլային փոխանցում կատարեց: Դա այնքան էլ մարդկային չէ: Լեոն ինձ մարդ չի թվում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Four Four Two-ն: