Հունահռոմեական ոճի ըմշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով: Պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ընդգծեց, որ սա իր համար արդեն երրորդ պարգևն է, որ ստանում է ՀՀ Նախագահից: «Ես արդեն ունեի Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին և երրորդ աստիճանի մեդալներ: Այսօր ստացա նաև երկրորդ աստիճանի մեդալը»,-նշեց Ալեքսանյանը:

Նա ընդգծեց, որ առաջին անգամ շատ դժվար էր աշխարհի չեմպիոն դառնալը, իսկ երկրորդ անգամ այն պահելն էլ ավելի դժվար էր, որովհետև մեկ տարի շարունակ մարզվում են և պատրաստվում հաջորդ առաջնությանը:

Աշխարհի կրկնակի չեմպիոնն ընդգծեց, որ ինքը շատ հայրենասեր է բոլոր մրցումների ժամանակ փորձում է հասնել նրան, որ բարձրանա հայկական դրոշը և հնչի ՀՀ օրհներգը: «Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ և իմ հայրենիքին ծառայում եմ սպորտում լուրջ հաջողություններ գրանցելով»,- եզրափակեց Ալեքսանյանը: