Սաուդյան Արաբիայի Սալման թագավորը Մեքքայի մերձակայքում հրմշտոցից հարյուրավոր մուսուլմանների զոհվելուց հետո կարգադրել է վերանայել ուխտագնացության կանոնները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Խառնաշփոթի հետևանքով հաջի ընթացքում զոհվել է ավելի քան 700 մարդ, վիրավորվել է 800 ուխտավոր, ինչը զոհերի ամենամեծ թվաքանակն է վերջին 25 տարում ուխտագնացության ընթացքում:

 

Թագավորն ասել է, որ անհրաժեշտ է բարելավել ուխտավորների տեղաշարժերի կազմակերպումը:

 

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին սաուդյան իշխանություններին մեղադրել է ուխտավորների անվտանգությունն ապահովել չկարողանալու մեջ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: