Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ով պաշտոնական այցով գտնվում է Շվեյցարիայում, հայտարարություն է արել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինվորների զոհվելու առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

 

«Խոր ցավով իմացանք մեր զինվորների մահվան մասին: Նրանց ընտանիքներին հայտնում ենք մեր խորազգաց ցավակցությունը և հայրական սերն ու օրհնությունը: Մեր զինվորները հերոսներ են ու նահատակներ, որովհետեւ նրանք հայրենիքի, մեր անկախության ու իրավունքների համար իրենց արյունը թափեցին: Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր քաջարի բանակին: Հայոց բանակը երաշխիքն է մեր հայրենիքի ապահովության ու անկախության: Հզոր բանակը նշանակում է հզոր հայրենիք: Վստահ ենք, որ քաջ զինվորները վերանորոգ մարտունակությամբ ձախողության կմատնեն Ղարաբաղի հողա յին տարածքին մոտենալ փորձող թշնամու բոլոր տեսակի ճիգերը»,- ասվում է Վեհափառ հայրապետի հայտարարության մեջ