Սեպտեմբերի 30-ին «Պոեզիայի պուրակում» մեկտեղվել էին հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուները: Կենտրոն վարչական շրջանի և Հայաստանի գրողների միության համագործակցությամբ Ավ. Իսահակյանի 140-ամյակին նվիրված կազմակերպվել էր գրական ցերեկույթ' «Կարդում են հայ գրողները» խորագրով:

 

Գրական ցերեկույթի ընթացքում մերօրյա հայտնի գրողների և բանաստեղծների կողմից ընթերցվեցին Իսահակյանի բանաստեղծությունները, հիմնավորվեցին ընտրած ստեղծագործությունների բովանդակությունն ու արդիականությունը:

 

Միջոցառմանը ներկա էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողների միության անդամներ, երկրպագուներ: Միջոցառումն ուղեկցվել է գինու հյուրասիրությամբ: