Ուրախ եմ ռեկորդ սահմանելու համար: Այս մասին ասել է Ռոնալդուն՝ մեկնաբանելով մադրիդյան թիմում ռմբարկուական նոր ռեկորդ սահմանելը:

Չնայած այն բանին, որ պորտուգալացին պաշտոնապես «Ռեալում» հեղինակել է 323 գոլ (նույնքան գոլ է հեղինակել Ռաուլը) մադրիդյան ակումբը նրան է գրանցել 324 գոլ: «Արքայական ակումբի» համոզմամբ՝ 2010թվականի Լա լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ» հանդիպմանը Պեպեի հեղինակած վիճելի գոլը իրականում Ռոնալդուն է խփել:

«Շատ ուրախ եմ ռեկորդ սահմանելու համար: Երբ տեղափոխվեցի «Ռեալ», չէի պատկերացնում, որ դա տեղի կունենա: Արդեն խոսել եմ Ռաուլի հետ: Նա զանգեց և շնորհավորեց ինձ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է El Partido de las 12-ը: