«Բորուսիան» հարձակման գծում շատ վտանգավոր է և այդ դիրքում ունի խաղի բազմաթիվ տարբերակներ: Այս մասին Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք «Բավարիա» - «Բորուսիա» խաղից առաջ ասել է մյունխենցիների ավագ Ֆիլիպ Լամը:
«Կիրակի կտեսնենք՝ ունա՞կ է արդյոք «Բորուսիան» հավասար պայքար մղել: Ընթացիկ մրցաշրջանում դորտմունդցիներն ավելի կայուն թիմի տպավորություն են թողնում, քան նախորդ տարիներին: Նրանք խնդիրներ ունեին, որոնցից պետք է ազատվեին: Այժմ «Բորուսիան» ավելի լավ տեսք ունի: Ամեն դեպքում դորտմունդցիները մրցաշարային աղյուսակի առաջատար դիրքում երկար մնալու համար որակ ունեն: Հարձակման գծում շատ վտանգավոր են և այդ դիրքում ունեն խաղի բազմաթիվ տարբերակներ»,- Լամի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին: