Հոկտեմբերի 3-ին, ժամը 07.09-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Գորիս ավտոճանապարհին՝ Գորհայք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ում «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի 22 US 477 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1965 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվելով դաշտամիջյան հատվածում (մոտ 20մ)՝ շրջվել. ուղևորները' 1965 թ. ծնված Ռ. Շ.-ը, 1973 թ. ծնված Ռ., 1975 թ. ծնված Մ. և 1980 թ. ծնված Մ. Հ.-ները, տեղի ուժերով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: