Մոսկովյան քաղաքային դատարանում ավարտվել են լսումները' կապված աղմուկ հանած ամուսնական զույգի սպանության դեպքի հետ: Մեղադրվող 20-ամյա Սուխրոբժոն Յակուբովը հանցավոր է ճանաչվել իր 15 տարեկան ընկերուհու ծնողներին դաժանաբար սպանելու համար: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

 

Քննությամբ պարզվել է, որ Յակուբովը ինտիմ հարաբերության մեջ է եղել անչափահաս աղջկա հետ, հաճախ է մնացել նրա տանը' աղջկա ննջասենյակում:

 

Հարևանները պատմել են, որ նա այնքան լկտի պահվածք է դրսևորել, որ անգամ ուշադրություն չի դարձրել աղջկա ծնողների արգելքին: Մի անգամ էլ, հայրն, անկարող լինելով հանդուրժել ինքնակոչ փեսային, նրան դուրս է վռնդել տնից, վերջինն էլ վերցրել է խոհանոցային դանակն ու սպանել ամուսիններին: Աղջկա հորը նա հասցրել է դանակի 7 հարված, մորը' 23:

 

Սակայն որբացած աղջիկը ոչ միայն կանգնել է իր ծնողների մարդասպանի կողքին, այլև 2 տարի անց ամուսնացել է նրա հետ: Նրա ընտրյալը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման' խիստ ռեժիմի գաղութում: