ԱՄՆ-ը չի պատրաստվում Ռուսաստանի հետ Սիրիայում ներքաշվել «խամաճիկների պատերազմի» մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դա Ռուսաստանի, Իրանի ու Ասադի կռիվն է սիրիացի ժողովրդի ճնշող մեծամասնության հետ: Մեր կռիվը ԴԱԻՇ-ի հետ է, մեր կռիվն է հակամարտության լուծումը միջազգային հանրության հետ այնպես, որ դադարի արյունահեղությունը ու միգրացիոն ճգնաժամը»,- ասել է Օբաման Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Օբամայի խոսքով` սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: