Սիրիայից «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ջեյշ ալ Յարմուկ» խմբավորումների երեք հազարից ավելի զինյալներ են փախել Հորդանան՝ երկյուղելով սիրիական բանակի ծավալուն հարձակումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է զինվորական մի աղբյուր:
«ԻՊ-ի, «Նուսրայի» «Ջեյշ ալ Յարմուկի» առնվազն երեք հազար զինյալներ են փախել Հորդանան: Նրանք վախենում են բոլոր ռազմաճակատներում բանակի ակտիվացումից և ռուսական ինքնաթիռների ավիահարվածներից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ բանակը հոկտեմբերի 4-ին ԻՊ-ի և «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալների դիրքերին հարվածներ է հարսցրել Դամասկոսի արվարձանում, Դեյր Զորի և Հոմսի նահանգներում, այդ թվում՝ Պալմիրա քաղաքի շրջանում:
Հոկտեմբերի 5-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռուցիկներ են նետել Ռաստան և Թալբիսի բնակավայրերում, որոնցում ահաբեկիչներին առաջարկվում է վայր դնել զենքը, իսկ խաղաղ բնակիչներին՝ հեռանալ բնակավայրերից, որտեղ առաջիկայում պետք է սկսվի սիրիական զորքերի ընդգրկուն ռազմական գործողությունը: