Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնoրեն Հանս Յոահիմ Վատցկեն կարծում է, որ իր թիմը և Մյունխենի «Բավարիան» կարող են նորմալ փոխհարաբերություններ ստեղծել: Վերջին տարիներին թիմերի միջև լարվածություն կա, մասնավորապես՝ այն բանից հետո, երբ 2013/14 մրցաշրջանում Մարիո Գյոտցեն Դորտմունդից տեղափոխվեց Մյունխեն: Անդրադառնալով Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեի հետ փոխհարաբերություններին՝ Վատցկեն ասել է.

«Իմ և Ռումենիգեի միջև հարաբերությունների մակարդակը կարելի է համեմատել Պուտինի և Օբամայի հարաբերությունների հետ: Մենք ունակ ենք երկխոսել առանց կոնֆլիկտների»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sport1-ը: