Որոշ լրատվամիջոցներ երեկ տեղեկություն են տարածել այն մասին, թե իբր խաղողագործները դժգոհում են «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանից՝ պատճառաբանելով, թե նրան պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատը տարբեր պատճառաբանություններով դադարեցրել է խաղողի մթերման գործընթացը ու հրաժարվում է ընդունել գյուղացիների բերքը: Համապատասխանո՞ւմ է տեղեկատվությունն իրականությանը, թե՞ ոչ. հարցը ճշտելու նպատակով Գագիկ Ծառուկյանը կոմբինատի՝ Արարատում գործող մթերման կայան է այցելել:

 

Դիմելով խաղողագործներին՝ Գագիկ Ծառուկյանը հարցել է. «Քանի տարի է՝ միասին աշխատում ենք, եղե՞լ է մի բան, որ ես ասեմ ու չանեմ»: «Չի եղել, տենց բան չի եղել»,- պատասխանել են հավաքվածները: 

 

«Ես իմացա՝ փակել են, գործերս թողեցի, ասացի գնամ, ժողովրդի կողքin լինեմ՝ հուսախաբ չանեմ: 300-400 մեքենա կա կանգնած, ծայրը չի երևում, բայց ես ասել եմ՝ ընդունելու եմ, մի օր համբերեք, ընդունենք, վերջանա, նոր բերեք, բերում կանգնացնում եք, մինչև այսքանն ընդունենք, նորից նորերը կանգնելու են երեք օր ու նորից բողոքեն, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ես ձեր վիճակի մեջ մտնում եմ: Ձեր վիճակը որ վատ եղավ, մերն ավելի վատ կլինի: Ես այդքանը գիտակցելով հանդերձ՝ ուզում եմ ձեր մատից փուշ հանել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: 

 

Վերջինս դիմել է քաղաքացիներին ու ասել, որ իր համար ցավ է, երբ ասում են՝ Ծառուկյանն իր խոսքը չի պահել: 

 

«Պրովոկացիա ա»,- արձագանքել է հավաքվածներից մեկը:

 

Հանդիպման ավարտին՝ գյուղացիներիները շնորհակալություն են հայտնել Գագիկ Ծառուկյանին: 

Մանրամասն՝ տեսանյութում