Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ այսօր կայանալիք ընկերական հանդիպումը:

«Յուվենտուսի» 22-ամյա խաղացողը մարզմանը վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ն: Ֆուտբոլիստը վերադարձել է թուրինյան թիմ: Նրա ապաքինման ժամկետները դեռ պարզ չեն:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: