Կոսովցի ալբանների «Ինքնորոշում» արմատական կուսակցության ղեկավարներից մեկը՝ Ալբին Կուրտին, հոկտեմբերի 8-ին Պրիշտինայում արցունքաբեր գազ Է կիրառել տեղական խորհրդարանի նիստերի դահլիճում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանից տեսակադրերը զետեղված են Համացանցում: Դրանցում երեւում Է՝ ինչպես Է Կուրտին քայլում դահլիճով եւ ակտիվացնում արցունքաբեր գազի փամփուշտները, ինչից հետո դահլիճը լցվում Է թանձր ծխով, իսկ պատգամավորները հապճեպորեն լքում են աշխատատեղերը:

 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ մի քանի մարդու բուժօգնություն Է պահանջվել, իսկ պատգամավոր Ֆլորա Բրովինան հոսպիտալացվել Է: Նիստին ներկա են եղել միջազգային հանրության ներկայացուցիչները, այդ թվում՝ Կոսովոյում Եվրամիության ներկայացուցիչը՝ Սլովենիայի արտաքին գործերի նախկին նախարար Սամուել Ժբոգարը, որը նույնպես հայտնվել Է ծխի մեջ եւ իրեն վատ Է զգացել:

 

Ինչպես հաղորդել Է Սերբիայի ՌՏՍ ազգային հեռուստաալիքը, «Ինքնորոշումից» ընդդիմադիրները աշխատանքային օրվա հենց սկզբից փորձում Էին խափանել քվեարկությունը ընթացիկ օրակարգի շուրջ, օգտագործում Էին սուլիչներ եւ ջուր Էին լցնում խոսնակի վրա: Այնուհետեւ արցունքաբեր գազ Է կիրառվել:

 

«Ինքնորոշում» խորհրդարանական կուսակցությունը հայտնի Է Սերբիայի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ երկրամասի ալբանական կառավարության գործողությունների դեմ իր կոշտ դիրքորոշմամբ: Հենց այս քաղաքական շարժման ներկայացուցիչներն Էին սեպտեմբերին ձվակոծել Կոսովոյի վարչապետ Իսա Մուստաֆային, որը պատգամավորների առջեւ ներկայացնում Էր Սերբիայի հետ կնքված համաձայնագրերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: