Բրյուսելում երկաթուղային տրանսպորտը կաթվածահար վիճակում Է հայտնվել Բելգիայի երկաթուղիների ազգային ընկերության աշխատակիցների 24-ժամյա գործադուլի պատճառով: Գործադուլն սկսվել Է հոկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոկտեմբերի 9-ին չեղյալ են հայտարարված Բրյուսել-Փարիզ եւ Փարիզ- Բրյուսել ուղղություններով Thalys ճեպընթացների բոլոր չվերթերը, բացառությամբ երեկոյան երկուսի: Գործադուլը խախտել Է նաեւ Eurostar գնացքների ժամանակացույցը, որոնք երթեւեկում են Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից մեկնած ուղեւորներին իջեցնում են Ֆրանսիայի Լիլ քաղաքում եւ այնտեղից ավտոբուսներով տեղափոխում Բրյուսել:
Ինչպես նշել Է Libre Belgique թերթը, իրենց ակցիայով երկաթուղայինները բողոք են հայտնում գործադուլների դեպքում երկաթուղային տրանսպորտի ուղեւորների երաշխավորված սպասարկումն ապահովելու Բելգիայի կառավարության պլանների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: