Անկարայում տեղի ունեցած պայթյունների համար կարող է պատասխանատու լինել մահապարտի եղբայրը, ով պայթյուն է իրականացրել Սուրուչիում, այս տարվա հուլիսին: Երկու հանցագործներն էլ կապված են եղել «Իսլամական պետություն» խմբավորման հետ. փոխանցում է ren.tv-ն:

 

Թուրքիայի քաղաքներում այսօր զանգվածային ցույցեր են անցկացվում: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով գտնել և պատժել ահաբեկչության կազմակերպիչներին: Զոհերի հիշատակի ակցիան վերածվել է ոստիկանության հետ ծեծկռտուքի:

 

Վրդովված ակտիվիստները մոլոտովյան կոկտեյլներ են նետել նրանց վրա: Պարեկայիններն էլեկտրահարող նռնակներ և ջրցաններ են կիրառել: