Գիտնականները «Հաբլ» տիեզերական հեռադիտակի օգնությամբ ստացել են Յուպիտերի, այդ թվում՝ նրա խորհրդավոր Մեծ կարմիր կետի նոր պատկերները՝ կազմելով Արեգակնային համակարգի հսկա մոլորակի նոր քարտեզը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ի կայքին:

 

Մոլորակների այդօրինակ դիտարկումները նախատեսված են քամիների, ամպերի, փոթորիկների շարժման և մթնոլորտի քիմիական կազմի հետազոտման համար: Յուպիտերի նոր պատկերները գիտնականներին թույլ են տվել արտասովոր ալիք տեսնել մոլորակի հասարակածից հյուսիս ընկած շրջանում և եզակի թելանման գոյացություններ՝ Մեծ կարմիր կետի միջուկում:

 

Նոր պատկերները հաստատում են, որ Մեծ կարմիր կետի մակերեսը շարունակում է կրճատվել, և այն ավելի է կլորանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: