Մոսկվայի հյուսիս-արևելքում ադրբեջանցի Էմիլ Զուլֆուղարովը սպանել է 19-ամյա Աննա Սարգսյանին: Ինչպես հայտնում է НТВ-ն, նա երկու տարի սիրահարված է եղել աղջկան, սակայն մերժում ստանալուց հետո սկսել է հետապնդել նրան:

 

Աննայի հայրը բազմիցս դիմել է ոստիկանություն՝ խնդրելով ապահովել իր աղջկա անվտանգությունը, սակայն ոստիկանները չեն արձագանքել աղջկա հարազատների բազմաթիվ խնդրանքներին:

 

Դատարանը վճռել է 2 ամսով կալանավորել Զուլֆուղարովին, որը դանակի մի քանի հարվածով սպանել է իրեն մերժող աղջկան: 

 

Զուլֆուղարովը հետևել է աղջկան, նրան որովայնի հատվածում դանակի 7 հարված հասցրել, ապա հեռացել է: Աղջիկը մահացել է մինչև շտապօգնության ժամանումը:

 

Աղջկա հարազատները մշտապես ուղեկցել են նրան, սակայն մետրոյի մոտ հայր ու դուստր ինչ-որ պատճառով բաժանվել են, ինչից էլ օգտվել է մարդասպանը: Սպանության պահն արձանագրել են փողոցի հսկող տեսախցիկները:

 

Ոստիկանները Զուլֆուղարովին գտել են տանն ու ձերբակալել են: