«Սերտաոզինյոյի» և «Ֆլամենգո դե Գուարիլյոսի» (Մ20) միջև հանդիպմանը մրցավար Վագներ դա Սիլվան դաշտից հեռացրել է 11 ֆուտբոլիստի: Հանդիպումն ավարտվել է «Ֆլամենգո դե Գուարիլյոսի» հաղթանակով՝ 2:0 հաշվով, և պարտվող թիմի մարզիչն անհայտ պատճառներով հրել է մրցակցի ֆուտբոլիստին, որին հաջորդել է զանգվածային ծեծկռտուք:

Արդյունքում մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել «Սերտաոզինյոյի» 6 ֆուտբոլիստի և «Գուարիլյոսի» 5 խաղացողի: