Հանրապետության շրջանների զգալի մասում հոկտեմբերի 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, հոկտեմբերի 17-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև, 15-ի ցերեկը, 16-ին, 18-19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-18-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 17-ի ցերեկն արևելյան շրջաններում' 4-5 աստիճանով, 18-ի ցերեկը, 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում' 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան' 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 16-18 մ/վրկ արագությամբ, հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-17-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +22 աստիճան, հոկտեմբերի 18-ին' +24, հոկտեմբերի 19-ին' +25 աստիճան: