Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը վերադարձել է թիմի ընդհանուր խմբի մարզումներին:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» (4:0) դեմ խաղում ուսի վնասվածք էր ստացել և լիովին չապաքինվելու պատճառով բաց էր թողել Եվրո 2016-ի ընտրական փուլի Իսպանիայի հավաքականի վերջին խաղերը:
Նշենք, որ «Արքայական ակումբը» հոկտմբերի 17-ին Պրիմերայի շրջանակներում կխաղա «Լևանտեի» դեմ:
Տեսանյութը' այստեղ: