ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նպատակ ունի իր ազդեցությունը տարածել Ռուսաստանում, Եվրոպայում, Կենտրոնական և Հարավ-արևելյան Ասիայում: Այս մասին հայտնել է RT-ն:

 

Նա նշել է, որ չի բացառվում այն վարկածը, ըստ որի' ահաբեկչական խմբավորումը կարող է օգտագործել Աֆղանստանի տարածքն ԱՊՀ անդամ ասիական պետություններում, ինչպես նաև Չինաստանի Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում իր ներկայությունն ապահովելու համար:

 

Փոխնախարարի խոսքով' ԻՊ-ն ունի եկամտի կայուն աղբյուր և լավ զինված բանակ: