Transfermarkt.de-ն ներկայացրել է Բունդեսլիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային նոր արժեքների թարմացված տարբերակը:
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլերի և Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերային արժեքը բարձրացել է 20-ական մլն եվրոյով:
Այժմ Մյուլերի տրանսֆերային արժեքը կազմում է 75 մլն եվրո, Լևանդովսկիինը՝ 70:
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներից 10 մլն եվրոյով բարձրացել է Օբամեյանգի տրանսֆերային արժեքը, 5-ական միլիոնով Իլքայ Գյունդողանինը և Յուլիան Վայգլինը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 4 մլն եվրոյով և այժմ կազմում է 22 մլն: