Չեմ ցանկանում մրցակցի կազմում ինչ-որ մեկին առանձնացնել: Այնտեղ բոլորն արժանի են «Բորուսիայում» խաղալուն: Այս մասին Եվրոպայիի լիգայի խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղից առաջ ասել է «Գաբալայի» ֆուտբոլիստ Սամիր Զարգարովը:

««Բորուսիան» շարքային թիմ չէ, այն եվրոպական գրանդ է: Ողջ ուժերը կներդնենք, որպեսզի տանը դորտմունդցիներին չպարտվենք: Չեմ ցանկանում մրցակցի կազմում ինչ-որ մեկին առանձնացնել: Այնտեղ բոլորն արժանի են «Բորուսիայում» խաղալուն: Մեր թիմի բոլոր ֆուտբոլիստներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Մխիթարյանը գոլ չխփի: Չպետք է նրան թույլ տանք աչքի ընկնել Բաքվում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է azerisport.com-ը: