Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, աճուրդի է հանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Սերժ Թանկյանն այդ կիթառով նվագել է Երևանում, Լոս Անջելեսում, Մոսկվայում և այլ քաղաքներում:
«Սերժ Թանկյանն իր լեգենդար կիթառը, որի վրա ստորագրել է ամբողջ System of a Down խումբը, նվիրաբերում է «Օրրան»-ի մանկական կենտրոնին»,-նշված է աճուրդի հոլովակում: Աճուրդից ստացված գումարը կփոխանցվի Հայաստանի կարիքավոր երեխաներին:
Ինչպես տեղեկացնում է «Օրրան»-ի կայքը, աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Գլենդելում: Նախնական գինը 10 հազար դոլար է: