Հպարտանում եմ նրանով, թե ինչպես խաղացինք: Այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալից» կրած պարտությունից հետո (0:2):

«Մենք վերահսկում էինք խաղը և անընդհատ պահեր էինք ստեղծում: Հպարտանում եմ նրանով, թե ինչպես խաղացինք: «Բավարիան» Լոնդոն էր եկել փլեյ-օֆֆ դուրս գալու հարցը լուծելու համար: Չստացվեց, հիմա պետք է պատրաստվենք հաջորդ խաղին: Երկու դարպասապահներն էլ ֆանտաստիկ էին գործում: Խաղն ուրախ ստացվեց, ինձ դուր եկավ»,- Գվարիդոլայի խոսքը մեջբերում է BBC-ն: