Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում' Ղամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ պատանի է զոհվել:

 

Այս մասին տեղեկանում ենք «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Զոհվածը Արմեն Ժիրայր Ավետիսյանն է, ով իր ծնողների հետ ցամաքային ճանապարհով փորձել էր մուտք գործել Թուրքիա: Նա զոհվել է կրակոցի հետևանքով:

 

Արմեն Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր' հոկտեմբերի 23-ին, Ղամիշլիի հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում:

 

Սիրիայում շուրջ հինգ տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: